Այսօր հայտնի է դարձել, որ կենտրոնի թաղապետարանի շենքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների՝ թաղապետարանի շենքի երրորդ հարկում թաղապետի տեղակալը մի քանի մարդու հետ հшրձակվել է նույն թաղապետարանում աշխատող մեկ այլ անձի։
Այս դեպքից հետո շատերը դատապարտեցին նման վարքն ու պահանջեցին, որ մեղավորներն ըստ արժանվույն ենթարկվեն պատասխանատվության։ Քիչ առաջ ոստիկանություն տեղեկություն տարածվեց այն մասին, որ թաղապետի տեղակալն ու այլ անձինք, ովքեր ներգրավված են եղել դեպքի մեջ, ձերբակшլվել են։
Մասնավորապես ձերբակшլվել են թաղապետի տեղակալ Արմեն Ազիզյանն ու մեկ այլ մասնագետ՝ Արման Դավոյանը։ Տnւժողը Մանվել Մարգարյանն է, ով հողօգտագործման ու քաղաքաշինության բաժնի պետն է։
Ավագանու անդամներից Անի Խաչատրյանը, իր սոցհարթակում տեղադրելով լուսանկարներ դեպքի վայրից, իր հերթին դատապարտել է խնդիրները լուծելու նմանօրինակ եղանակը՝ պահանջելով, որ քաղաքապետն ու պատկան մարմիններն անպայմանորեն իրավիճակին արձագանքեն և ձեռնարկեն համապատասխան միջոցները, որ տեղի ունեցածն այլևս չկրկնվի։