Կազանում մահացած ուսուցչուհին փորձել է իր մարմնով պաշտպանել աշակերտներից մեկին․ հուզիչ մանրամասներ դեպքից

Նախորդ առավոտյան Կազանի դպրոցում տեղի ունեցած անօրինակ դեպքը շարունակում է մնալ շատերի մտքում և քննարկումներում։ Որոշ մանրամասներ են հայտնի դարձել դեպքից, որոնք պատմել են դպեքի ականատեսներից ոմանք։

Ըստ այդ պատմությունների՝ դեպքի ժամանակ անօրինակ հումանիզմ է ցուցաբերել դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Էլվիրա Իգնատևան, ով ընդամենը քսանվեց տարեկան էր և չորս տարի էր, ինչ աշխատում էր այդ դպրոցում։

Էլվիրա Իգնատևան պարզապես սեփական մարմնով պաշտպանել է իր աշակերտներից մեկին։ Դպրոցում անցկացված «Լավագույն ուսուցիչ» մրցույթի շրջանակներում Էլվիրա Իգնատևան ժամանակին երկրորդ տեղն էր զբաղեցրել։

Հետաքրքիր զուգադիպությամբ Էլվիրա Իգնատևան դպրոց է ընդունվել դասավանդելու հենց այն տարում, երբ իններորդ դասարանը ավարտել և դպրոցին հրաժեշտ է տվել դեպքն իրականացրած Իլնազ Գալիավևը, ով նախօրեին տասն անմեղ մարդկային կյանք խլեց։

Ընդ որում, մահացած աշակերտներից ոմանք վшխից և փրկվելու հույսով ցատկել են պատուհանից, ինչի արդյունքում են մահացել։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: