Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր հայտնի հաղորդավարուհու մանկության լուսանկարն է․ մանրամասներ նրա մասին

Դեռ վաղ մանկության տարիներից՝ երեք տարեկանից ռադիոհաղորդումների մեջ թրծված հաղորդավարուհի Զառա Արամյանը հրապարակել է իր մանկության տարիների լուսանկարները։

Հաղորդավարուհին առաջարկել է, որ իր սոցհարթակի ընկերները ցանկության դեպքում ևս միանան իրեն՝ իրենք էլ իրենց հերթին լուսանկարներ հրապարակելով մանկությունից։ Լուսանկարներում երևում է, որ Զառան ունեցել է խոշոր աչուկներ և կլոր թուշիկներ։

Զառա Արամյանը մեծացել է հետաքրքիր ընտանեկան միջավայրում։ Նրա հայյրը՝ Ֆելիքս Արամյանը, տարբեր տարիներին պատասխանատու պարտականություններ է իրականացրել արվեստի ոլորտում․ նա վաստակավոր երաժիշտ էր։

Զառան դեռ քսաներեք տարեկանից ստանձնել է պատասխանատու և նույնիսկ ղեկավար պաշտոններ՝ լինելով ամսագրի գլխավոր խմբագիր, ապա նաև հաղորդավար։

Նա հաջողությամբ հաղթահարել է ընտանիքի կին ու մայր լինելու և աշխատավայրում գլխավոր, ղեկավար դիրք զբաղեցնող կնոջ դերային բաշխման կարևոր փուլը՝ հասնելով ներդաշնակության։

Այսօր մայրիկին ուղին կարծես թե բռնել է նրա դուստրը։ Էլենն արդեն ունի հաղորդավարական փորձ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: