«Մոտ 1,5 ժամից հասանք մի լճի ու այստեղ բացվեց մի հետաքրքիր տեսարան՝ լճի ափին կանգնած էին թույն ծտեր, երկար ու բարակ ոտքերով, դեղին մազերով․․․» Բակուր Մելքոնյանի զվարճալի պատմությունն անտարբեր չի թողնի ոչ ոքի

Բակուր Մելքոնյանը պատմում է․ «Մի օր իմ հետ ծանոթանալու և գործնական առաջարկի քննարկման նպատակով հրավիրել էին ռեստորան։ Նստած ուտում, խմում ու զրուցում էինք։ Չգիտեմ ինձ զարմացնելու, իմ վրա տպավորություն գործելու համար, թե պարզապես իրանց առօրյա թեմաները դա էր, բայց խոսում էին միայն շատ խմելուց ու իրենց լեքսիկոնով ասած «թույն ծտերից»։

Ճիշտն ասած նման թեմաների ժամանակ շատ չխոսկան եմ դառնում, ինչը և նկատեցին սեղանակիցներս և նրանցից մեկը ասած. «Լավ այ ախպեր, հերիք ա խոսանք, հլը թողեք մի բան էլ մեր Բակուր ախպերը պատմի»։ Ըստեղ մի պահ պաուզա եղավ (մեր մեջ ասած Բակուրը ախպերը չունի նման պատմություններ շատ խմելու ու ծտերի հետ կապված) ու չգիտեի ինչ պատմեի, մեկ էլ շատ ճիշտ հուշում եկավ, մեկը ասեց. «Դե ախպեր ջան, աշխարհ տեսած մարդ էս, դրսի պրիկլուչենիներիցդ պատմի, ամենա սիրուն ծտերը որդե՞ ես տեսել»։

Ասեցի, հա պատմեմ. Տարիներ առաջ գնացել էի Խարթում, մեկը հարցրեց էդ որտեղ ա՞, ասեցի՝ Սուդանում, Աֆրիկա։ Սեղանակիցներս ավելի կլանված սկսեցին լսել, դե Աֆրիկա, սևամորթներ։ Շարունակում եմ. Դուբայի գործընկերս, որի հետ գնացել էի Սուդան, ով ազգության բնիկ սուդանցի է, ասաց՝ արի էսօր արկածային օր անկացնենք։ Վարձեցինք մի տուկ֊տուկ ու գնացինք Խարտումից մոտ 50֊60 կմ հյուսիս։ Դե արանքում տուկ֊տուկի ռույլին նստած ու արաբի շոր հագած նկարս ցույց տվեցի ֆեյսբուքից։

Տեսնելով ինձ արաբական շորերով, զրուցակիցներս ավելի ուշադիր սկսեցին լսել։ Վերջը, ասում եմ մոտ 1,5 ժամից հասանք մի լճի ու այստեղ բացվեց մի հետաքրքիր տեսարան՝ լճի ափին կանգնած էին թույն ծտեր, երկար ու բարակ ոտքերով, դեղին մազերով։ Մեկը մեջ ընգավ խոսակցությանը. ախպեր նեգրե՞ր էին։ Ասում եմ չէ, իրենք սև չէին, նույնիսկ կարելի ա ասել սպիտակ էին, բայց հետույքները կարմիր ու հետ ընկած, մի աննկարագրելի գեղեցկություն։ Նայում ու հմայվում էի։

Սեղանակիցներից մեկը ասած, ախպեր դրանց հետ չե՞ս նկարվել, ասեցի չէ, բայց հեսա գուգլով ցույց կտամ ու ցույց տվեցի Խարթումից հյուս գտնվող լճի ափին կանգնած թույն ծտի նկարը։ Նայեցին, նայեցին, հետո իրար երես նայեցին, հետո մեկը ասեց. ախպեր բայց էս իսկական ծիտ ա։

Ես էլ միամիտ ասեցի. բա խի ի՞նչ ծտերի մասին էինք խոսում։ Լիքը ծտերով շրջապատված, բայց իսկական ծտերով, հանգստյան օրեր եմ մաղթուն բոլորիս։ Գնացեք բնության գիրկը, շաաատ սիրուն սեզոն ա»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: