Գագիկ Սուրենյանը դուստրերի հետ լուսանկար է հրապարակել․ ահա թե որտեղ են նրանք

Գաղտնիք չէ, որ հայտնի օդերևութանաբ Գագիկ Սուրենյանը բնության և բնական միջավայրի սիրահար է։ Նա ոչ մի առիթ բաց չի թողնում՝ թեկուզ մի փոքր ժամանակ բնության գրկում անցկացնելու համար։ Գագիկը դարձյալ քաղաքից դուրս է գնացել։

Այս անգամ նրա հետ են նաև բալիկները, որոնց հետ հայրն այցելել է Գեղամա լեռների կանաչապատ վայրերը։ Գագիկ Սուրենյանը դուստրերի հետ Գեղամա լեռների ծաղիկների միջից լուսանկար է հրապարակել։ Նա նաև մեկ լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է իրենց հավաքած սունկն ու մանդակը։

Օդերևութաբանը լուսանկարներին կից գրել է հետևյալը․ «Գեղամա լեռները և այնտեղից տուն բերված բարիքները»։ Ինչպես միշտ է լինում, Գագիկ Սուրենյանի այս հրապարակման ներքո էլ տեղ են գտել բազում հումորային կամ հիացական մեկնաբանություններ։

Օդերևութաբանի հետևորդներից յուրաքանչյուրը յուրովի է արձագանքել։ Ոմանք իրենց հերթին մեկնաբանություններում տեղադրել են իրենց ունեցած մանկաի կամ էլ հենց իրենց լուսանկարները բնության գրկից։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: