Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ․ մանրամասներ

Արայիկ Հարությունյանն այսօր եղել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներում։ Նա այցելել է մի շարք բնակավայրեր՝ մասնավորապես Ճարտար, Սոս և Մաճկալաշեն։ Նրա այցի նպատակը եղել է գյուղացիների հետ անձամբ խոսելը և նրանցից իրենց հոգսերի մասին իմանալը։

Ճարտարում նախագահը նշել է, որ համայնքը տնտեսական մեծ կորուստ է կրել, ուստի առաջնահերթությունը դա վերականգնելուն միտված աշխատանքների իրականացումն է։ Նա զրուցել է գյուղացիների հետ, նրանցից անձամբ տեղեկացել նրանց կարիքների մասին։

Ա․ Հարությունյանը հիմնական լուծումը տեսնում է գյուղատնտեսության՝ մասնավորապես այգեգործության ու պտղաբուծության զարգացման մեջ է տեսնում, որպեսզի հնարավոր լինի ոտքի կանգնել ու զարգացման ուղին բռնել։

Արցախի նախագահը համայնքների ղեկավարներից տեղեկացել է, թե իրենք առաջիկա զարգացման ի՞նչ ծրագրեր են տեսնում։

Տեղեկացել է, որ նախատեսվում են դրամական ներդրումներ, ջերմոցային տնտեսության զարգացում, ինչի շնորհիվ որոշակիորեն կլուծվի զբաղվածության և տնտեսության զարգացման խնդիրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: