«Դուք ընդդիմադիր եք», «Չե՛մ եկել այստեղ Ձեր գնահատականների համար». սnւր բшնավեճ՝ Թաթոյանի և Ղազարյանի միջև

Պետրոս Ղազարյանը հարցազրույցի էր հրավիրել Արման Թաթոյանին՝ քննարկելու նրա վերջին հայտարարությունն այն մասին, որ Հանրայինը զբաղվում է պետական քարոզով։ Հարցազրույցը բավականին թեժ ընթացք է ունեցել։

Արման Թաթոյանը պնդում էր, որ իրենց կազմակերպությունը մոնիթորինգ է իրականացրել, որն էլ առաջիկայում կհրապարակվի։ Այդ մոնիթորինգի ժամանակ պարզվել է, որ Հանրայինը Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին ըստ պատշաճի չի անդրադարձել։

Պ․ Ղազարյանն էլ իր հերթին պնդում էր, որ Հանրայինը մշտապես անդրադարձել է ՄԻՊ գրասենյակի հայտարարություններին։ Նա պահանջում էր, որ Ա․ Թաթոյանը տա մի այնպիսի լրատվամիջոցի անուն, որը Հանրայինից առավել օբյեկտիվ ու բազմակողմանի է ներկայացնում լրատվությունը։

Ա․ Թաթոյանը բերում էր փաստարկներ, որ Հանրայինը պատշաճ չի համագործակցում իրենց կառույցի հետ, մինչդեռ կարելի էր համատեղ աշխատանքի դեպքում ավելի լուրջ արդյունքի հասնել, մինչդեռ չի լինում։

Հարզացրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!