Բարի գիշեր բոլորին․ Նունե Եսայանը ցույց է տվել, թե ինչպես է դուստրը խաղում քնելուց առաջ

Երգչուհի Նունե Եսայանը հերթական տաք ու ընտանեկան տեսանյութն է տեղադրել իր սոցհարթակում։ Այս անգամ տեսանյութում մենակ նրա կրտսեր զավակն է՝ դուստրը։ Ինչպես հայտնի է, Նունեն ու Ավոն իրենց դստրիկին Էլիզաբեթ են անվանել։

Տանն Էլիզաբեթին Բեթթի են անվանում։ Ահա Բեթթին երեկոյան խաղում է անկողնում մինչ քնելը։ Այդ դրվագը բաց չի թողել նրա ուշադիր մայրիկը։ Նունե Եսայանը նկարահանել է մի կարճ հատված իր դստեր գիշերային խաղից ու տեղադրել իր էջում։

Բեթթին նետում և բռնում է իր խաղալիքը՝ այդպիսով մի լավ ուրախանալով։ Մայրիկը այդ տեսանյութի հրապարակումով է որոշել իր բարի գիշերն ասել սոցհարթակի իր հետևորդներին՝ այդպիսով նաև փորձելով բարձրացնել նրանց տրամադրությունը։

Հրապարակմանը ջերմորեն են արձագանքել Ն․ Եսայանի էջի հետևորդները՝ թողնելով մեկնաբանություններ։ Նունե Եսայանի դստեր՝ փոքրիկ Բեթթիի գիշերային խաղը ներկայացնող փոքրիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: