Վաչե Ամարյանը բացառիկ կադրեր է հրապարակել, որտեղ երևում է նրա ընտանիքն իր ամբողջական կազմով

Վաչե Ամարյանն գրեթե ամենօրյա ակտիվություն է ցուցաբերում համացանցում՝ շփվելով և իր օրվա և մտքերի մասին պատմելով իրեն հետևող օգտատերերին։ Երգիչը շատ քիչ, բայց երբեմն էլ անձնական բնույթի հրապարակումներ է անում։

Նա սիրում է հատկապես իր երեխաների՝ երկու տղաների մասին խոսել, նրանց ցուցադրել։ Ուշ երեկոյան Վաչե Ամարյանը կադրեր է տեղադրել, որտեղ երևում է նրա գեղեցիկ ընտանիքն իր ամբողջական կազմով։ Երգիչը ուղիղ եթեր է մտել ճանապարհից, երբ ընտանիքի անդամների հետ մեքենայով երթևեկում է։

Նա իր ողջույնի խոսքեր պարունակող երգով է սկսում եթերը։ Հետո խոսքը տալիս է իր տղաներին, ովքեր ակտիվորեն պատասխանում են հայրիկի հարցերին, իսկ վերջում ողջույնի խոսքեր է ուղարկում նաև Վաչե Ամարյանի կինը, ով սակավ է երևում հանրային հարթակներում։

Վաչե Ամարյանի տեղադրած ուրախ, ընտանեկան տեսանյութից որոշ կադրեր տեղադրում ենք զուգահեռ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!