Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց օդանավակայանում․ ուղիղ միացում

Մեր իրականության գերզգայուն թեմաներից մեկն էլ գերեվարված այն տղաների թեման է, ովքեր սպասում են հայրենիք վերադառնալու իրենց հերթին։ Գերիների վերադարձի մասին լուրերը միշտ էլ մեծ ոգևորությամբ ու խնդությամբ են ընդունվում։

Այսօր հերթական նմանօրինակ լուրն է տարածվել, բայց քանի որ նախորդ անգամ անճշտություն էր տեղի ունեցել և լուրը հերքվել էր, այս անգամ լուրին ավելի զգուշավոր մոտեցում էր ցուցաբերվում։ Հընթացս պարզ դարձավ, որ լուրն իրական է։

Քիչ առաջ վայրէջք է կատարել այն օդանավը, որն Ադրբեջանից հայրենիք է վերադարձրել երեք հայ զինծառայողների։ Նշենք, որ այս տեղեկությունն առաջինը հանրայնացվել ու տարածվել է ադրբեջանական լրատվամիջոցների աղբյուրներից։

Հենց ադրբեջանական լրատվական միջոցների միջոցով էլ հնարավոր է եղել իմանալ նաև վերադարձող անձանց անունները։ Նրանք են՝ Վարդանյան Ռոբերտը, Շուխյան Սամվելը և Թամրազյան Սեյրանը։ Ստորև ներկայացնում ենք ուղիղ միացման համապատասխան նյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!