Լրագրող Սաթիկ Սեյրանյանն ուշագրավ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչ տաղանդավոր է նրա տղան

Լրագրող Սաթիկ Սեյրանյանը մեկ որդի ունի։ Նրա տղան՝ Ալեքսը, դեռ մանկական տարիքից հետաքրքրվել և ուսումնասիրել է բարձրարվեստ երաժտություն, իսկ հիմա կարողանում է լավ նվագել բավականին բարդ կառույց ունեցող երաժշտական գործեր։

Լրագրողը հաճախ է կիսվում իր տղայի հաջողություններով։ Ալեքսն իսկզբանե ցանկացել է գիթառ սովորել, իսկ սովորելու ընթացքում պարզվել է, որ նա շատ ավելի լավ կարողանում է դաշնամուր նվագել։

Սաթիկ Սեյրանյանն իր սոցհարթակում կիսվել է մի տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես է Ալեքսը կատարում Տիգրան Համասյանի գեղեցիկ ստեղծագործություններից մեկը, ինչպես նաև Կոմիտասի երգերից մեկի նորօրյա մշակումը։

Երբ հաղորդավարը ներկայացնում է Ալեքսին, տղայի պատասխաններից հասկանալի է դառնում, որ նա նաև սուր միտք և հետաքրքիր հումորի զգացում ունի։

Ս․ Սեյրանյանի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է նրա տաղանդավոր որդու՝ Ալեքս Գևորգյանի գեղեցիկ կատարումը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!