Բացառիկ տեսանյութ․ Պատգամավոր Գայանե Աբրահամյանը Կոմիտաս է կատարում Չեխիայի պատվիրակության անդամների համար

Պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր սոցհարթակում մի ուշագրավ և հուզիչ տեսանյութով է կիսվել։ Տեսանյութը 2019 թվականի է։ Այնտեղ ինքն է։ Տեսանյութը պատգամավորի մոտ հուզիչ հիշողություններ և իրարամերժ զգացողություններ է առաջ բերել։

Գայանե Աբրահամյանը տեսանյութում կատարում է Կոմիտասի հայտնի երգերից մեկը։ Նա կատարումը հնչեցնում է խորհրդանշական վայրում՝ խորհրդանշական առիթով։ Այդ ժամանակ Հայաստան էր եկել Չեխիայի պատվիրակությունը։

Գայանե Աբրահամյանը պատվիրակությանն ուղեկցել է Գեղարդի վանք, որտեղ էլ բազմաթիվ խոսքերի և պատմությունների փոխարեն պարզապես երգել է Կոմիտաս՝ այդպիսով արտահայտելով ողջ հայ ժողովրդի հոգու ցավն ու տառապանքը։

Այս իրադարձությունից ուղիղ մեկ տարի անց Չեխիայի Սենատն ընդունել է Հայոց Ցեղшuպшնությունը։ Այսօր վերստին այդ տեսանյութն իր սոցհարթակում կիսելով՝ պատգամավորը պատմել է այդ դեպքերի և իր ապրումների մասին։

«Իս որպես պատգամավոր նրանց համար երգել այլեւս չեմ կարողանա»,- իր հուզառատ պատմությունը եզրափակել է Գայանե Աբրահամյանը։ Գայանե Աբրահամյանի կատարման տեսանյութը՝ վարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!