Սիրված երգիչ Գոռ Եփրեմյանը նշել է ծննդյան տարեդարձը․ ահա թե ինչ անակնկալ է մատուցել նրան սիրելին

Սիրված երգիչներից Գոռ Եփրեմյանը մայիսի երկուսին նշել է ծննդյան հերթական տարեդարձը։ Նա բոլորել է քսանինը տարին։ Գոռը երգարվեստի ասպարեզում հայտնվեց բավականին երիտասարդ տարիքում և կարողացավ անմիջապես ուշադրություն գրավել՝ արժանանալով շատերի համակրանքին։

Գոռը սիրում է հաճելի ու գեղեցիկ կազմակերպել իր օրն ու առհասարակ կյանքը՝ անկախ օրվա տոնական առիթի։

Ծննդյան օրը Գոռը տեղադրել է իր լուսանկարը, որտեղ նա կանգնած է գերշքեղ ու թանկարժեք սպիտակ մեքենայի մոտ, իսկ հետևում Ամերիկայի դրոշն է։

Նշենք, որ երգիչն այժմ ապրում է Լոս Անջելեսում։ Լուսանկարին կից Գոռը գրել է, որ իր ծննդյան օրն է, իսկ հետևորդները, ընկերներն ու մտերիմները նրան շնորհավորական բարեմաղթանքներ են ուղղել այդ առիթով՝ ցանկանալով ամենալավն ու բարին։

Գոռն, ինչպես հայտնի է, ամուսնացած է պարուհի և նաև դերասանուհի Էլենի հետ։ Էլենը անակնկալ է մատուցել սիրելի ամուսնուն, իսկ կադրերը հայտնվել են համացանցում, որը ներկայացնում ենք ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!