Այսօր սիրված ու տաղանդավոր դերասան Ռազմիկ Խոսրոևի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Սիրված ու տաղանդավոր դերասան Ռազմիկ Խոսրոևը նշում է ծննդյան տարեդարձը։ Դերասանը բոլորում է ծննդյան յոթանասուներկու տարին։ Ռազմիկ Խոսրոևը ծնվել է Արարատի մարզում՝ Գոլայսոր գյուղում։

Ռազմիկ Խոսրոևն ունի ասորական ծագում։ Նա սովորել է Վարդան Աճեմյանի դպրոցում։ Դերասանական ու ռեժիսորական գործունեությամբ Ռազմիկ Խոսրոևը սկսել է՝ նախ Մանկավարժական համալսարանում սովորելուց հետո։

Ապա աշխատել է Վանաձորի թատրոնում։ Տարբեր ներկայացումներում Խոսրոևը կերտել է հայ դասականների ստեղծած կոլորիտային կերպարների, ստանձնել է առանցքային դերեր, ինչի համար էլ ժամանակին բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով ու շքանշաններվ։

Ռազմիկ Խոսրոևը հանդես է եկել նաև ֆիլմերում։ Դերասանը նաև պիեսներ է հեղինակել ու բեմադրել։ Այժմ դասախոսում է Թատերական իսնտիտուտում, խաղում Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Դերասանը նաև զբաղվում է ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի կազմակերպմամբ ու համակարգմամբ։

Ռազմիկ Խոսրոևն ամուսնացած է։ Նրա դուստրը՝ Անահիտը՝ պատմական գիտությունների թեկնածու է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!