Ամենահաճելի պահը․ Նունե Եսայանը նոր ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Նունե Եսայանը շարունակում է իր ակտիվ երաժշտական գործունեությունը։ Իր քաղաքական հայացքների պատճառով հասարակության լայն շրջանակների կողմից խիստ քննադատության ենթարկվելուց որոշ ժամանակ անց երգչուհին հաստատակամորեն խոստացավ այսուհետ հանդես գալ միայն երգարվեստի ոլորտում։

Նա անխախտ կերպով պահում է իր խոստումը․ քաղաքական ոչ մի դիրքորոշում այլևս չի արտահայում, հանդես է գալիս միայն որպես երգչուհի, երբեմն էլ պատմում է իր մայրական ուրախությունների մասին։

Նունեն նոր և ուշագրավ տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ երևում է, թե երգչուհին ինչպես է շփվում իր երկրպագուների հետ, նկարվում և թույլ է տալիս իր հետ սելֆի անել բոլոր ցանկացողներին։

Երգչուհին տեսանյութին կից մեկնաբանել է նաև, որ իր համար ամենից կարևոր պահը հենց այդ է՝ երկրպագուների հետ անմիջական շփումը։ Երգչուհու հետ շատերն են ցանկանում լուսանկարվել և սելֆիներ անել։

Ընդ որում, Նունե Եսայանի հետ նկարվել ցանկացողները տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ են՝ երեխաներից մինչև տարիքով՝ պատկառելի անձինք։ Տեսանյութը՝ վարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: