Լուսինե Պողոսյանը գեղեցիկ ու հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել․ «Իմ զինվոր»

Երգչուհիներից Լուսինե Պողոսյանը ժամանակին բավականին ակտիվ ու հայտնի էր երգարվեստի ոլորտում, սակայն վերջին շրջանում նրա ակտիվությունը պակասել է։ Սա, սակայն, չի նշանակում, թե երգչուհին որպես քաղաքացի ևս պասիվ է։

Ընդհակառակը, նա բավականին ակտիվ է և շարունակում է ակտիվորեն աջակցել հայրենիքում իրականավցող կարևոր նախաձեռնություններին։ Երգչուհին շատերի նման հատկապես վերջին շրջանում մշտապես Արցախի և արցախահայության կողքին է։

Նա նոր գործ է նաև ներկայացրել, որը նվիրված է մեր օրերի իրապես հայրենանվեր անձանց՝ զինվորներին։ Երգը վերնագրված է «Իմ զինվոր»։

Ինչպես երևում է նոր երգի պրեմիերայի տեսահոլովակում՝ Լուսինեն Արցախի համար ամենադժվարին օրերին ֆիզիկապես եղել է Արցախում՝ արցախահայերի կողքին։

Երգում արտահայտվում են Լուսինեի և նրա նման շատ հայերի ապրումները, նույնը չլինելու մասին մտորումները։ Լուսինե Պողոսյանի ներկայացրած անչափ հուզառատ ու գեղեցիկ գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: