Ի՞նչ է պատմում նախկին քաղաքական գործիչ Լյովա Եղիազարյանն Արամ Սարգսյանի մասին

Ինչպես հայտնի է, առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, իսկ այս պահին մոտավորապես ուրվագծվում է այն պատկերը, որը լինելու է ընտրական ասպարեզում ընդամենը մի քանի շաբաթ անց։ Ընտրական գործընթացների մեջ ընդգրկվելու է նաև Արամ Սարգսյանն իր թիմով։

Հայտնի գործչի ու քաղաքական վերլուծաբանի մասին իր կարծիքը հանրայնորեն արտահայտել է նրա կուսակից Լյովա Եղիազարյանը, որ իր սոցհարթակում տեղադրելով Արամ Սարգսյանի լուսանկարը, գրում է հետևյալը․

«Քաղաքական գործչի ամենամեծ առաքելությունը ժողովրդի հետ անկեղծ լինելն է: Ժողովուրդը շատ լավ զգում է, թե ով է իր հետ անկեղծ, ով է իրեն խաբում: Քսան տարի ղեկավարում է «Հանրապետություն» կուսակցությունը ու մեզ իր կողքին մնալու ամենամեծ շարժառիթը նրա անկեղծությունն է:

Նրա հետ հեշտ է բանավիճել, հեշտ է ճանապարհ գնալ, հեշտ է ուրախանալ: Նա բոլոր կուսակցականներիս ընկերն է, նա մեր բոլորի Արամն է, որի հետ ուզես, թե չուզես անկեղծանում ես»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: