Լիտվայի ԱԳՆ-ն, նայելով Ադրբեջանի արտգործնախարարին, ասում է. «ԱՄՆ նախագահը հստակորեն ճանաչեց պատմական ճշմարտությունը», իսկ թե ինչպես է արձագանքում Բայրամովը, դիտեք տեսանյութում

Չնայած թվում է, թե թուրքական ու ադրբեջանական իշխանությունները առանձին պետությունների ղեկավարներ են, սակայն սերտորեն համագործակցում են միմյանց հետ և նույնանում, երբ խոսքը հայերի մասին է գնում։

Արդբեջանական ղեկավարությունը շատ զգայուն արձագանքեց Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությանը, չնայած որ հարցն իրենց չէր վերաբերվում առհասարակ։ Նրանք շատ ակտիվ են արձագանքում հայերի հետ կապված ցանկացած իրադարձության։

Վերջերս պաշտոնական այցով Ադրբեջանում է եղել նաև Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգը, ով հանդիպումից հետո հյուրընկալող երկրի արտգործնախարարի հետ ասուլիս է տվել լրագրողների ներկայությամբ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։

Հատկանշական է, որ Լիտվայի արտգործնախարարը խոսել է Բայդենի հայտարարության և պատմական ճշմարտության ճանաչման մասին՝ նայելով ուղիղ արտգործնախարար Բայրամովի կողմը և հիշեցնելով, որ նույն բանը Լիտվան արել է տարիներ առաջ։

Իսկ թե ինչպես է այդ խոսքերին և իրողությանն արձագանքել Բայրամովը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!