Վաչե Ամարյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել, բաց չթողնեք

Սիրված երգիչներից Վաչե Ամարյանը նոր, շատ ուրախ և ռիթմիկ երգ է ներկայացրել։ Երգը տրամադրություն բարձրացնող է։ Այն հենց ուրախ տրամադրության մասին երգ է, որը համեմված է տարբեր լեզուների արտահայտություններով, սակայն երգի հիմնական լեզուն ռուսերենն է։

Երգին զուգահեռ աշխույժ տեսարաններով գունագեղ տեսահոլովակ է մատուցվում, որը միանգամայն համահունչ է երգի բովանդակությանն ու տրամադրությանը։

Չնայած դժվարություններին՝ արտիստներից շատերը փորձում են իրենց տրամադրություն բարձրացնող գործերով բարձրացնել մարդկանց տրամադրությունները, նրանց լավ ժամանց և ուրախ տրամադրություն հաղորդեն։

Վաչե Ամարյանի ներկայացրած նոր երգի արձագանքներից կարելի է հանգել այն եզրակացության, որ երգիչն իր նպատակին հասել է։ Արձագաքները մեծ մասամբ դրական են ու ոգևորող։ Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Արսեն Կասիևն է։

Վաչե Ամարյանի ներկայացրած նոր գործը, որն արդեն իսկ շատ հավանումների է արժանացել, կարող եք լսել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: