Ինչպե՞ս է Աշոտ Փաշինյանը գարեջուր վաճառում․ ուշագրավ տեսանյութ

Աշոտ Փաշինյանը, ինչպես հաճախ արտահայտվում են նրան ճանաչողները, ստեղծագործ մտքով ու բարի բնավորությամբ ինքնատիպ երիտասարդ է։ Նրա քայլերում շատերը պարզություն ու համեստություն են տեսնում, իսկ ոմանք՝ պարզապես էժան Փիար։

Մի կողմ թողնելով այս երկու տեսակետների իրավացիության հարցը, արձանագրենք, որ Աշոտն իր պահվածքով պարզապես կnտրում է բոլոր ընդունված ու կարծրացած կաղապարները։

Աշոտն ապրում է բավականին պարզ ու անպաճույճ կյանքով, ինչն այնքան էլ բնորոշ չէ հասարակության լայն շրջանակներին ծանոթ պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կենցաղին։

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ նկարահանող աղջիկը մոտենում է գարեջուր վաճառող Աշոտին, զարմանքով հարցնում, թե նա արդյոք իսկապես գարեջուր է վաճառում, ապա մի բաժակ գարեջուր է ուզում։

Տեսանյութն իր սոցհարթակում տեղադրելիս նկարահանող աղջիկը գրել է, թե ինքն ամաչում է, որ իր երկրի վարչապետի տղան գարեջուր է վաճառում։ Ստորև ներկայացնում ենք սույն տեսանյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: