Ն․ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարի դերում գտնվում է Թաթարստանի Կազան քաղաքում՝ միջպետական հանդիպումների շրջանակներում։ Այս հանդիպման ընթացքում միմյանց հետ մտքեր են փոխանակել Ն․ Փաշինյանը և Մ․ Միշուստինը։
Մ․ Միշուստինը ջերմ բարևներ է փոխանցել Փաշինյանին Վ․ Պուտինի կողմից, դարձյալ շեշտել է հայկական ու ռուսական կողմի համագործակցության այն բազմաթիվ շերտերը, որոնք այս ընթացքում հասցրել են զարգացնել երկու կողմերը։
Ն․ Փաշինյանը, հաստատելով համատեղ գործակցության խորացվածության հանգամանքը, նշել է, որ ինքն առաջին անգամ է գտնվում Թաթարստանում և ուրախ է հանդիպման համար։
Ի պատասխան Միշուստինին այն խոսքերին, որ ռուսական կողմը շարունակում է հումանիտար օգնություն ցուցաբերել այն բոլոր անձանց, ովքեր տուժել են պատերազմի ընթացքում, Ն․ Փաշինյանը դարձյալ հիշեցրել է գերիների հարցը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը չի կատարում իր ստանձնած պարտականություններն այս հարցով։
Կազանում տեղի ունեցած հանդիպման տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։