«Մարտի 1֊ի uպшնդը իրականացվեց իմ աչքի առաջ և ոչ մի դատարան չի կարող ինձ այլ բան համոզել»

Այսօրվա ամենից ուշագրավ ու տարաբնույթ քննարկումներ առաջ բերած նորությունն այն էր, որ Սահմանադրական դատարանն այսօրվա որոշմամբ անօրինական, հակասահմանադրական է ճանաչել Ռ․ Քոչարյանին վերագրվող մեղադրական հոդվածը։

Այսօրինակ որոշման համար շատերը մեղավոր են համարում գործող ղեկավարներին, իսկ Ռ․ Քոչարյանի փաստաբաններն արդեն խոսում են նախկին նախագահին անազատության մեջ ավելի քան հինգ հարյուր օր անազատության մեջ պահելու համար մեղավորներին պատասխանատվության դաշտ բերելու մասին։

Ռ․ Քոչարյանի գործի առիթով նման ելքի առիթով Հայկ Ստեփանյանը գրում է․ «Մարտի 1֊ի uպшնդը իրականացվեց իմ աչքի առաջ և ոչ մի դատարան չի կարող ինձ այլ բան համոզել։

Թերևս 18 ամյա Տիգրան Աբգարյանի uպшնության հանգամանքները առնվազն ինձ համար ամբողջությամբ մերկшցրել են այն կազմակերպողների էությունը։

Մի բան կարող եմ ասել՝ Պայքարելու ենք հանուն Արդարության, հանուն Հայ Ժողովրդի բարեկեցիկ ապագայի և հանուն ինքնիշխան Հայաստանի»,- միտքն ավարտում է հեղափոխության պաշտպանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!