Կորոնավիրուսից մահացած հայտնի դեմքերն ու այլ մանրամասներ

Մեկ տարուց ավել է, ինչ կորոնավիրուսը ներթափանցել է մեր տարածաշրջան։ Ժամանակ առ ժամանակ այն որոշակի անկում է ապրում։

Երբեմն-երբեմն որոշակիորեն նվազում են վարակման ու մահացության թվերը, սակայն նույն հաճախականությամբ էլ կրկնվում են նոր բռնկման ալիքները։

Ուղի մեկ տարի առաջ այս օրը Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից առաջին մահացության դեպքը։

Ավելի քան քսան օր Հայաստանում հայտնված կորոնավիրուսը անցյալ տարվա մարտի քսանվեցին տարավ առաջին վարակված քաղաքացու կյանքը։

Դրանից հետո մինչ այժմ համավարակից գրանցվել է շուրջ չորս հազար հարյուր հիսուն մահվան դեպք։ Մահացածների մեջ են շատ հայտնի դեմքեր, արվեստագետներ, քաղաքական ու մշակութային գործիչներ։

Կորոնավիրուսը դարձավ Գուրգեն Եղիազարյանի, Ռիտա Սարգսյանի, Ահարոն Ադիբեկյանի, Կարինե Բուռնազյանի, Սերգո Կարապետյանի, Սամվել Խուդոյանի, Վասիլ Սարգսյանի և շատ այլ հայտնի անձանց մահվան պատճառ։

Կորոնավիրուսի տարածման ինտենսիվությունը հիմա էլ խիստ մտահոգիչ է գնահատվում։ Ակնհայտ է, որ խնդիրը դեռ երկար է ակտիվ մնալու աշխարհով մեկ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!