Այսօր Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ծննդյան տարեդարձն է․ նա բոլորում է ծննդյան վաթսունյոթ տարին։ Նունե Սարգսյանը ծնունդով Երևանից է, մասնագիտությամբ՝ արվեստաբան։
Ն․ Սարգսյանը սովորել է ԵՊՀ-ում՝ ռոմանոգերմանական բաժնում, իսկ հետո նաև Լոնդոնի Գոլդսմիթս կոչվող քոլեջում՝ արվեստաբանության բաժնում։
Առաջին տիկինը ուսանել է նաև Լոնդոնի Սոթբիզ կոչվող ինստիտուտում, Ուեսթմինսթեր քոլեջում՝ նկարչության բաժնում։
Ն․ Սարգսյանը հեղինակել է արվեստին ու մշակույթին վերաբերող տարբեր ուշագրավ գիտական, հետազոտական հոդվածներ։ Աշխատել է Մատենադարանում։
Նունե Սարգսյանը հայտնի է նաև որպես գրող։ Նա գրում է հիմնականում մանուկների համար։ Հեղինակել է մի շարք գրքեր, որոնք տպագրվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներուվ։
Յունիսեֆը Ն․ Սարգսյանին նշանակել է որպես երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան։
Ն․ Սարգսյանն արդեն շուրջ քառասուներեք տարի է, ինչ ամուսնացած է Արմեն Սարգսյանի հետ։ Նրանք ընտանեկան համատեղ կյանքում երկու որդի և երեք թոռնիկ ունեն։ Որդիների անունները Վարդան ու Հայկ է։