«Նրա կորուստը բացի քաղաքականից, նախ անձնական էր և մարդկային»․ Արմեն Աշոտյանի ուշագրավ հրապարակումը

Այսօր Հայաստանի երբեմնի վարչապետ, հայտնի գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրն է։ Արդեն տասնչորս տարի է, ինչ հայտնի գործիչն այլևս մեզ հետ չէ։ Նա երկու դուստր և մեկ տղա ունի։ Նրա մահվան պատճառը սրտի կաթվածն էր։

Օրը հարազատների համար խորհրդանշական է, և այն Ա․ Մարգարյանի շիրիմին այցելելով են նշանավորում նրա հարազատները։ Օրվա խորհրդին իր սոցհարթակում հուզառատ գրառմամբ անդրադարձել է նաև Ա․ Մարգարյանի կուսակիցն ու ընկերը՝ Արմեն Աշոտյանը։

Նա գրել է․ «14 տարի առաջ այս օրը մեզանից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը: Կորուստը բացի քաղաքականից, նախ անձնական էր և մարդկային:

Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում մեզ համար, որոնք իրենց գործունեությամբ, ուշադրությամբ, փիլիսոփայությամբ և վերաբերմունքով փոխում են մեր երկրային տարիների ընթացքն ու ուղղությունը:

Հենց այդպիսին էր Անդրանիկ Մարգարյանը ինձ համար: Հանգչիր խաղաղությամբ»,- իր մտորումները եզրափակել է Արմեն Աշոտյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: