Ճանաչեցի՞ք, թե որ հայտնի զույգն է լուսանկարում․ ծանոթացե՛ք նրանց գեղեցիկ սիրո պատմությանը

Զույգերի միասնության գրավականներից է նաև նրանց սիրո պատմությունը։ Բարաք և Միշել Օբամաները մեր ժամանակների հայտնի ու հետաքրքիր զույգերից են։ Նրանք նույնքան հետաքրքիր սիրո պատմություն ունեն։

Մինչ Բարաքին հանդիպելը Միշելն աշխատել է իրավաբանական գրասենյակում և մորը խոստացել է չշտապել տղաների հարցում։ Մի օր Բարաքը գործով դիմել է իրավաբանական գրասենյակ, որտեղ էլ հանդիպել է Միշելին։

Նա այդ օրը անձրևի տակ էր մնացել և ամբողջովին թրջվել էր։ Անախորժ հոգեվիճակում մտնելով գրասենյակ՝ նա տեսել է Միշելին ու մնացել զարմացած նրա գեղեցկությամբ։

Միշելը, որ սկզբում կարծել է, թե Բարաքը հերթական գեղեցիկ խոսող «վատ» տղան է, շուտով համոզվել է, որ իր դիմաց բարձր ինտելեկտով, զարգացած ու խորաթափանց երիտասարդ է կանգնած։

Շուտով Բարաքը Միշելին ժամադրության է հրավիրում։ Երկար համառելուց հետո Միշելն ի վերջո ընդունում է հրավերը։

Այդ ժամադրության ժամանակ նա առիթ է ունենում լսելու Բարաքի ելույթը՝ որպես համայնքային ներկայացուցիչ։ Այդ օրվանից նրանց միջև սկսվել է ջերմ սիրո պատմություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: