Հայրենիքի պաշտպան Պետրոս Էֆենջյանի ծննդյան օրն է․ ընկերների շատ հուզիչ անակնկալը

Այսօր հայրենիքի պաշտպան Պետրոս Էֆենջյանի ծննդյան օրն է։ Նա այժմ վերականգնողական բուժում է ստանում հայրենի սահմանների պահապանների համար նախատեսված առողջության վերականգնման վայրում։

Մի առիթով Խետրոսը խոստովանել է պատերազմի ժամանակ իր հիմնական մտավախությունը․ «Պատերազմի ժամանակ ամենաշատը մի բանից էի վախենում, որ եղբայրս կմասնակցեր պատերազմին, էդ չգիտեմ երևի ամենակպչուն ու ամենավախենալու միտքն էր, որ ունեցել եմ ամբողջ կյանքիս ընթացքում։

Չնայած հասկանում էի, որ գործ ունեմ տղամարդկային արժանապատվության հետ, բայց երևի սեփական եսս ավելի էի կարևորում, հենց հնարավորություն էր լինում խնդրում էի Հայկին, որ չգա` կարողա սխալ էի անում, բայց դա անկառավարելի էր։

Չնայած դրա եղբայրս ինձ խաբել էր ու մի քանի անգամ տարբեր եղանակներով փորձել էր գալ, բայց բռնացրել են ուղարկել են տուն։ Ինքը իմ համար ամենաթանկ մարդնա այս աշխարհում։

Շնորհակալ եմ Աստծուն ամբողջ հոգով, որ կողքիսա»։ Պետրոսին կեսգիշերին անակնկալ են մատուցել նրա ընկերները՝ հիվանդասենյակ մտնելով մոմերով զարդարված տորթով։

Հուզիչ տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: