Լիլիթ Հովհաննիսյանի անձնական մեծ կորուստն ու անհետացման պատճառը

Հայտնի ու շատերի կողմից սիրելի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երգարվեստում և սոցհարթակներում ակտիվությամբ աչքի ընկնող հայտնիներից է։ Ուստի աննկատ չէր կարող մնալ այն փաստը, որ Լիլիթը վերջին շրջանում կորել է հանրային տեսադաշտից։

Երգչուհին արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ոչ մի երաժշտական, ստեղծագործական ակտիվություն չի ցուցաբերում, մինչդեռ բոլորին է հայտնի երգչուհու աշխատասեր բնույթն ու ջանասիրությունը։

Լիլիթը հոկտեմբերին հանդես է եկել հայրենի սահմանների պաշտպաններին աջակցելու հորդորով, որից հետո ոչ մի հանրային ակտիվություն սոցհարթակային տիրույթում չի ցուցաբերել։ Նա վերջին շրջանում անձնական մեծ կորուստ է ունեցել։

Մահացել է նրա հայրիկը։ Հայտնի է, որ Լիլիթի հայրիկի մահվան պատճառ է հանդիսացել վերջին շրջանում շատերի կյանքը խլած համավարակը։ Վերջերս տեղեկություն է պտտվում այն մասին, որ երգչուհին բալիկի է սպասում։

Նա դեռևս այդ մասին ոչ մի տեղեկության անձամբ չի անդրադարձել, իսկ երկրպագուները շարունակում են հետաքրքրվել սիրելի երգչուհու բացակայության պատճառով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: