Ինչո՞ւ են հետաձգվում «Սիրո թևեր» հեռուստասերիալի նկարահանումները․ բացառիկ մանրամասներ

Հեռուստադիտողական շրջանակների համար սիրելի դարձած «Սիրո թևեր» հայտնի ու ռեյտինգային սերիալի նկարահանումները մեկշաբաթյա ժամկետով դադարեցնելու որոշում է կայացվել։ Նման որոշման պատճառն այն է, որ սերիալի նկարահանումների մեջ ընդգրկված մի շարք դերասաններ վարակվել են կորոնավիրուսով։

Այս մասին իերնց սոցհարթակներում տեղեկություն են տարածել սերիալի դերասաններից մի քանիսը և հեռուստանախագծի ադմինիստրացիան։

Ճիշտ է նկարահանող խմբի մեջ ներգրավված անդամներից ու դերասանններից ոչ բոլորն են վարակվել, սակայն մյուս դերասանները ևս առաջիկայում պատրաստվում են թեստավորվել՝ համոզվելու համար, որ առողջ են։

Վարակված դերասանների թվում են Լուիզա Ղամբարյանը, Սոֆյա Պողոսյանը և այլք։ Մուրադ Նադիրյանն այն դերասաններից է, ով նոր է պատրաստվում թեստավորվել։

Դերասանները նշում են, որ բոլորն էլ նկարահանումների ժամանակ՝ տեղում, հնարավորինս պահպանել են հակահամաճարակային պատշաճ կանոնները, սակայն վիրուսը թափանցել է դրսից՝ հերթով վարակելով դերասաններին։

Բոլորին առողջություն մաղթելով՝ սերիալի ստեղծագործական թիմը խոստանում է վերադառնալ շատ շուտով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!