Այսօր վրաերթի է ենթարկվել 58-ամյա տղամարդ, ով տեղում մահացել է․ ահա թե ո՞վ է նա

Այսօր՝ կեսգիշերից քիչ անց, ցավալի ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզային ճանապարհներից մեկի վրա։ Էջմիածնից դեպի Մարգարա գնացող ճանապարհի երկրորդ կիլոմետրի վրա մի մեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հետո պարզվել է, որ հիսունութ տարեկան է։

Դեռևս հայտնի չէ մեքենայի ոչ համարանիշը, ոչ մակնիշը, քանի որ մեքենայի վարորդը դեպքից անմիջապես հետո փախել է վայրից՝ հետքեր չթողնելով։

Ավելի ուշ պարզվել է նաև վրաերթի ենթարկված քաղաքացու ինքնությունը։ Նա Աշոտ Ամիրյանն է։ Ա․ Ամիրյանը Երևանի բնակիչ էր, նա Նազիկ Ամիրյանի հարազատ եղբայրն էր։ Ինչպես հայտնի է՝ Ն․ Ամիրյանը հայտնի գեներալ, վերջերս երկարատև հիվանդության պատճառով մահացած Մանվել Գրիգորյանի տիկինն է։

Աշոտ Ամիրյանին վրաերթի ենթարկելու դեպքի առիթով արդեն իսկ պատրաստվել և հարուցվել է համապատասխան հոդվածը, իսկ դեպքի հանգամանքները ճշգրտման ու բացահայտման փուլում են։ Աշխատանքներ են տարվում վարորդին ու մեքենան գտնելու ուղղությամբ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!