Այսօր բազմաթիվ մրցաշարերի չեմպիոն և մրցանակակիր, արցախյան պատերազմի մասնակից Միհրան Հարությունյանի ծննդյան օրն է․ մանրամասներ մարզիկի մասին

Այսօր տաղանդաշատ ու հաջողակ մարզիկ, տարբեր հեղինակավոր մրցաշարերի մրցանակակիր Միհրան Հարությունյանի ծննդյնա օրն է։ Մարզիկը բոլորում է երեսուներկու տարին։

Միհրանը 2012 թվականին եղել է Ռուսաստանի չեմպիոն, իսկ մեկ տարի անց դարձել է նաև Հայաստանի չեմպիոն։ Միհրանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Ռուսաստանում մարզիկին տվել են միջազգային կարգի սպորտի վարպեըի կոչում։ Միհրանը ծնունդով Էջմիածնից է, չորս տարեկանից ապրել է Մոսկվայում, որտեղ էլ զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով։

Միհրանն այն չորս մարզիկներից մեկն է, ով 2015 թվականին Բաքվում մասնակցել է Եվրոպական խաղերի մրցաշարին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։

Հատկանշական է, որ Միհրան Հարությունյանը հաջողակ ու լավ մարզիկ լինելուց զատ նաև հայրենասեր քաղաքացի է ու նվիրյալ հայորդի։

Արցախյան վերջին պատերազմի մեկնարկից անմիջապես հետո Միհրանը առանց վարանելու կամավորագրվել է՝ միանալով հայրենի սահմանների պահապան նվիրյալ մեր մյուս հայորդիներին։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ևս Միհրանն արժանացել է պետական պարգևների ու կոչումների։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!