Ռուս լրագրող Սեմյոն Պեգովը Երևանում է․ հայ օգտատերերի արձագանքն այս նորությանը

Ռուս լրագրողներից Սեմյոն Պեգովն այժմ հայկական միջավայրում ոչ այնքան միանշանակ է ընդունվում, մինչդեռ արցախյան վերջին պատերազմի օրերին նա դարձել էր հարսարակության լրատվության հիմնական ու հավաստի աղբյուրը։

Ս․ Պեգովը բացի լրագրողական նյութերից, հաճախ հանդես էր գալիս նաև իր սուբյեկտիվ դիրքորոշմամբ՝ ռուս պաշտոնյաներին հորդորելով կանգնեցնել արցախցիների դեմ ադրբեջանական հшրձшկումը։ Նա երբևէ չի թաքցրել իր համակրանքը արցախցիների և հայերի նկատմամբ։

Արցախյան պատերազմից հետո վերադառնալով հայրենիք՝ Պեգովը խոստացել էր դարձյալ վերադառնալ։ Նա կատարել է իր խոստումը։ Այսօր Պեգովն իր սոցհարթակում լուսանկար է հրապարակել ուղղաթիռից՝ գրելով․ «Դե ինչ, ողջույն Երևան»։

Այս հրապարակման ներքո տեղ են գտել իրարամերժ մեկնաբանություններ։ Օգտատերերից ոմանք ուրախացել են՝ Պեգովին դարձյալ հայկական միջավայրում տեսնելու համար։ Ոմանք կասկածամտորեն հարցրել են, թե ի՞նչ է պատահել, արդյոք ի՞նչ նոր լուսաբանելու դեպքեր պետք է կատարվեն։

Օգտատերերից ոմանք էլ զարմացել են, թե ինչու են շատերն ուրախանում Պեգովի գալու հանգամանքով՝ նրան շպիոն անվանելով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: