Իտալիան չի կարող մի սեղանի շուրջ նստել Հայոց ցեղшuպանությունը չճանաչող Թուրքիայի հետ. իտալացի պատգամավորի հայտարարությունը

Իտալացի պատգամավոր Մաթթեո Սալվինին, ով իտալական խորհրդարանում ղեկավարող կուսակցություններից մեկի «Լեկա»-ի ներկայացուցիչ է, այսօր կտրուկ և հստակ հայտարարություն է արել այն մասին, որ Իտալիան չի պատրաստվում Թուրքիայի հետ կլոր սեղանի շուրջ նստել։

Պատգամավորը դրա պատճառը Հայոց Ցեղшuպանությունը Թուրքիայի կողմից չճանաչելն է։ Մաթթեո Սալվինիի այս հայտարարությանը արձագանքել է երկրի վարչապետը։ Վարչապետ Մարիյո Դրաքին իր խոսքում ասել է, որ իր գործընկերը փորձում է հրաշք գործել՝ ստիպելով թուրքական ղեկավարությանը լավ վարք դրսևորել։

Մաթթեո Սալվինին իր խոսքում հիշեցրել է, որ թուրքական ղեկավարությունը մերժում է ոչ միայն ցանկացած տեսակի ազատություն, այլ նաև հերքում է պատմական հայտնի ճշմարտություններ։ Նա ևս հաստատել է, որ թուրքական ղեկավարությունը դեռ չի ճանաչել հայերի Ցեղшuպանության փաստը։

Մաթթեո Սալվինիի ելույթի վերջում ներկա իտալացի պատգամաբորները ծափահարել են՝ ի նշան համաձայնության։ Մաթթեո Սալվինիի ելույթի նշյալ հատվածը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: