Այսօր տաղանդավոր դերասանուհի, երգչուհի Ժաննա Բլբուլյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ ու բազմաշնորհ երգչուհի, դերասանուհի Ժաննա Բլբուլյանն այսօր բոլորում է ծննդյան յոթանասունչորս տարին։ Նա ծնունդով Նոր Բայազետից է, որն այժմ կոչվում է Գավառ։ Բլբուլյանների ընտանիքը առատառեն է եղել հայկական մշակույթի հարցում։

Ժ․ Բլբուլյանը հայտնի գրող, թարգմանիչ Լևոն Բլբուլյանի քույրն է։ Նա ստացել է երաժշտական կրթություն նախ ուսումնարանում, ապա նաև կոնսերվատորիայում։ Հանդես է եկել թատրոնում՝ խաղալով տարատեսակ դերեր։

Ժ․ Բլբուլյանի հեղինակությամբ հանդիսատեսի դատին են հանձնվել մի շարք ստեղծագործություններ, երգեր, որոնք մեծ սիրով են ընդունվել։

Բացի մշակութային գործունեությունը, Ժ․ Բլբուլյանը նաև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Նա բեմական խոսքի մասնագետ է։ Ժ․ Բլբուլյանը դասավանդել է մանկավարժական համալսարանում։

Իսկ մինչ այդ դասավանդել է նաև Ապարանում, Արարատում, Եղվարդում գտնվող երաժշտական դպրոցներում։ Ժ․ Բլբուլյանի հեղինակած էտյուդները, վալսերն ու տանգոները կատարվել են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան մի շարք բեմերում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: