«Հակոբյան Աննան հրամանատարական կետում խի՞ ա, ո՞նց ա հայտնվել, ի՞նչ կարգավիճակով». Տարոն Չախոյանի uկանդալային զրույցը ֆեյսբուքյան օգտատիրոջ հետ

Լրատվական միջոցներից 168 ժամ կոչվող կայքը մի տեսանյութ է դրել՝ տեղեկացնելով, որ այն ուղարկվել է իրենց կայքին՝ որպես նամակ։ Տեսանյութում ներկայացվում է մի օգտատիրոջ և Տարոն Չախոյանի ձայնային նամակագրությունը։

Կին օգտատերը ձայնային հաղորդագրությամբ նամակ է ուղարկել Տարոն Չախոյանին՝ հարցնելով, թե ի՞նչ հիմուքներով է Ա․ Հակոբյանը գտնվել հրամանատարական կետում, ի՞նչ գործունեություն է նա այնտեղ իրականացրել, արդյոք ունեցել է համապատասխան թույլտվություն և այլն։

Հետո լսվում է Տ․ Չախոյանի պատասխանները։ Նա ասում է, որ միանգամայն կիսում է օգտատիրոջ անհանգստությունը, իրեն էլ են այդ հարցերը տանջում, ինքն էլ ունի շատ կասկածներ, ուզում է հետաքննություն սկսվի, որ պարզվել շատ անհասկալանի հարցերի պատասխաններ և այլն։

Տ․ Չախոյանի պատասխանները, ինչպես երևում է տեսանյութում, ուղարկվել են նոյեմբերի քսանմեկին։ Այս տեսանյութի առիթով Տ․ Չախոյանը, ով վարչապետի մամլո ծառայությունում աշխատանքի է անցել վերջերս, դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!