Ահա թե ո՞ւմ է Գևորգ Պետրոսյանը տեսնում առաջիկայում երկրի ղեկավարի պաշտոնում

Գևորգ Պետրոսյանն այսօր առիթ է ունեցել ևս մեկ անգամ հնչեցնելու և վերահաստատելու ապագայում երկրի ղեկավարի պատոնում իր նախընտրելի անձի անունը։ Նա նշում է, որ այդ հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյաննն է։

Քաղաքական գործիչը չի ժխտում, որ Ռ․ Քոչարյանի կառավարման տարիներին եղել են թերություններ ու բացթողումներ։ Նա հիշեցնում է, որ դրանց մասին ինքն էլ բարձրաձայնել ու խոսել ժամանակին։ Սակայն հիմա նրա համար գերակա է ազգային պետականությունը չկորցնելու շահը։

Նա համարում է, որ այսօր այն պահն է, որ պետք է վեր կանգնել նեղ շահերից և ավելի բարձր շահերով առաջնորդվել, քանզի մեր առաջ երկրի լինել-չլինելու հարցն է դրված։

Գ․ Պետրոսյանը չի բացառում, որ առաջիկայում ինքը կարող է չմասնակցել ընտրություններին և առհասարակ դուրս գալ քաղաքականությունից, քանի որ իր համար տհաճ է ստեղծված միջավայրը։ Գ․ Պետրոսյանի խոսքին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!