Կորոնավիրուսից մահացել է էջմիածնեցի նախկին պատգամավորը․ մանրամասներ

Ըստ համավարակի տարածման ամենօրյա ցուցանիշի՝ աներկբայորեն կարելի է ենթադրել, որ մեր տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման հերթական ալիքն է սկսվել, որը մեծ թափով շարունակվում է։

Կորոնավիրուսը շարունակում է մտահոգիչ մնալ, քանի որ այն մեզանից տանում է մեր հարազատներին ու մտերիմներին։ Հերթական ցավալի կորստի մասին են հայտնում լրատվական միջոցները։

Այսօր երեկոյան հայտնի է դարձել, որ համավարակից մահացել է Հակոբ Հակոբյանը։ Ինչպես շատերին արդեն իսկ հայտնի է, Հակոբ Հակոբյանը նախկինում պատգամավոր է եղել Ազգային ժողովում։

Նա ներկայացրել է Արմավիրը։ Հ․ Հակոբյանը ծնունդով Էջմիածնից էր։ Նա ընդամենը հիսունութ տարեկան էր։ Նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, ինչ պատճառով էլ նրան հիվանդանոց էին տեղափոխել։

Հ․ Հակոբյանը սովորել է Գյուսատնտեսական իսնտիտուտում, աշխատել է «Արմհիդրոտրո»-ում, հետո մտել քաղաքական ասպարեզ։ Հ․ Հակոբյանը ամուսնացած է, նա չորս զավակներ ունի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: