Կայացել է Քիմ Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրք երգչի դատավարությունը․ ահա թե ինչ որոշում է կայացրել դատարանը

Թուրք երգիչ Մուրադ Օվյուչին ժամանակին Քիմ Քարդաշյանին զզվելի հայ էր անվանել, քանի որ Քիմը հաճախ է հայերին ու հայերի խնդիրներին վերաբերող հրապարամումներ անում իր սոցհարթակում։

Նա իր սոցցանցային հրապարակման մեջ զզվելի էր անվանել ոչ միայն Քիմին, այլ նաև բոլոր հայերին, ովքեր բարբարոս են անվանում իր նախնիներին։

Հաշի առնելով այս հանգամանքը՝ պոլսահայ իրավաբան Սիմյոն Չեկեմը հայտ է ներկայացրել թուրք երգչի նկատմամբ։ Թուրքական դատարանը դատավարություն է անցկացրել։ Այսօր կայացել է այդ գործով դատական նիստը։

Նիստին ներկա է եղել նաև Սիմյոն Չեքեմը։ Օվյուչին իրեն առաջադրված մեղադրանքներից ոչ մեկն էլ չի ընդունել։ Թուրքական դատարանն ի վերջո արդարացրել է երգչին, քանի որ երգչի պահվածքում լուրջ դիտավորություններ չի գտել։

Այս որոշումը հայկական կողմը խիստ քննադատաբար է ընդունել։ Նշենք, որ Քիմ Քարդաշյանը դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել այս իրադարձությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: