Ինչպե՞ս է հիմա գյումրեցի տասնչորսամյա Նազելին․ մանրամասներ նրա մասին

Ավելի քան մեկ տարի առաջ Գյումրիում տեղի ունեցած դեպքը բոլորին հուզել ու մտահոգել էր։ Դեպքի արդյունքում տասնչորսամյա Նազելին երկարատև բուժում ընդունեց «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցային համալիրում։

Նազելին ոչ միայն վերականգնեց առողջությունը, այլ նաև ձեռք բերեց ընկերներ։ Թեև արդեն գրեթե մեկ տարի է, որ Նազելին վերադարձել է ծննդավայր և ապրում է եղբոր հետ, նա այնուամենայնիվ պահում է կապը հիվանդանոցում ձեռք բերած ընկերների, իրեն բուժած բժիշկների հետ։

«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի լրագրող Գևորգ Դերձյանն իր սոցհարթակում գրել է, որ այսօր Նազելին հյուր է գնացել հիվանդանոց՝ ընկերներին տեսության։ Գ․ Դերձյանը նշում է, որ Նազելին խաղաղվել է, մտածում է սովորելու և մասնագիտություն ձեռք բերելու մասին։

Նազելին մտածում է իրավաբանական դառնալու ուղղությամբ։ Նա հիվանդանոցից դուրս ևս շատ ընկերներ է ձեռք բերել, որոնց հետ շփվում է։ Նազելին շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: