Ի՞նչ ճակատագրի են արժանացել երեկ կորած երկու զինծառայողները․ մանրամասներ նրանց մասին

Երեկ մեդիա դաշտում երկու զինծառայողների կորելու մասին տեղեկությունը լուրջ անհանգստություն պատճառեց բոլորին։ Երկու զինծառայողներն էլ Ջերմուկի զորամասից են։

Բոլորն ուշի ուշով ու հետաքրքրությամբ սպասում էին զինծառայողներից որևէ լուրի։ Պարզվում է՝ զինծառայողները մարտի քսանմեկից են դուրս եկել իրենց զորամասից՝ մյուս զորամաս անցնելու համար, իսկ այդ ընթացքում ձյունաբուքի պատճառով կապը կորել է նրանց հետ։

Երկար որոնողական աշխատանքների արդյունքում մարտի քսաներկուսի երեկոյան արդեն ուրախալի ու հուսադրող լուր տարածվեց, որ զինծառայողների հետ կապը վերստին վերականգնվել է։ Հայտարարության մեջ ասվում էր, որ աշխատանքներ են տարվում, որ վերադարձնեն զինծառայողներին։

Այսօր արդեն Պաշտպանության նախարարությունից հայտարարություն է տարածվել այն մասին, որ զինծառայողներից մեկը՝ Ա․ Հովհաննիսյանը, ցավոք սրտի, զոհվել է, իսկ մյուս զինծառայողի՝ Կ․ Շահնազարյանի վիճակը բավականին ծանր է, ու նրան հիվանդանոց են փախադրել։

Զինծառայողների կորելու պատճառը խիստ առատ ձյունաբուքն է եղել, ինչն էլ ծայրահեղ բարդ պայմաններ է առաջացրել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: