«Ենթադրենք Պեգովը ճիշտ է․ ասում է, որ մերոնք ադրբեջանցիներին թողել են մոտենան Շուշիին, որ հետո կալցոյի մեջ վերցնեն, բայց․․․»

Վահրամ Թոքմաջյանը, հետահայաց վերլուծություն անելով Շուշիի հետ կապված հայտնի դեպքերի մասին, գրում է․ «Ես ռազմական թեմաներից հեռու մարդ եմ։ Երբեք չեմ քննարկել էն, ինչ իմ խելքի բանը չէ, բայց Պեգովի ասածի շուրջ հարց ունեմ։

Ենթադրենք Պեգովը ճիշտ է։ Ասում է, որ մերոնք ադրբեջանցիներին թողել են մոտենան Շուշիին, որ հետո կալցոյի մեջ վերցնեն, nչնչացնեն։ Բայց 700 հոգի տեղ չեն հասել կամ անփորձ են եղել ու օպերացիան չի իրականացել։

Հիմա հարց. բոլո՞ր ռազմական գործողությունների մասին է հայկական կողմը նախապես լրագրողներին տեղեկացրել, հատկապես` այլազգի։ Էս վшյրի, մարդկանց nչնչացնող մшռազմը վերջ ունի՞։

Ի՞նչ է եղել, ամեն ձախողված օպերացիայից հետո ինչ-որ մի գեներալ գլուխը դրել է հերթական Պեգովի ուսին ու շշնջացել յուր մորմոքների մասի՞ն։

Ընդհանրապես որոշ մարդիկ էս ամեն ինչի համար պատասխան տալու՞ են»,- իր քննադատական միտքն ավարտում է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: