Ջերմուկի զորամասերից մեկի զինծառայողներից երկուսը նախօրեին ուղղվել էին մեկ այլ զորամաս և ձյունաբուքի պատճառով կորել էին։ Հաջորդ օրը նրանք գտնվել են։ Զինծառայողներից մեկը Կարեն Շահնազարյանն է եղել։
Կարենը երեսունյոթ տարեկան է։ Նա պայմանագրային զինծառայող է և ավելի քան տասնհինգ տարի ծառայում է զինվшծ ուժերում։ Կարենի կինը՝ Ագապին, լրատվամիջոցներից է իմացել, թե ինչ է պատահել ամուսնու հետ։ Տղաների գտնվելուց հետո պարզվել է, որ Կարենի ոտքերը ցրտահարվել են։ Նա բուժման կարիք ունի և գտնվում է հիվանդանոցում։
Մյուս զինծառայողը Աղասի Հովհաննիսյանն է։ Աղասին քսանինը տարեկան էր։ Նրա կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել։ Աղասին Արագածավան համայնքից էր։ Նա ամուսնացած էր և մեկ որդի ուներ։
Աղասին ժամանակին մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ համավարակի պատճառով ճանապարհների փակվելու հետևանքով մնացել է Հայաստանում՝ անցնելով զինվորական ծառայության։ Նա գրեթե մեկ տարվա զինծառայող էր։