Գ․ Սուրենյանը մամլո ասուլիս է տվել՝ ներկայացնելով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մոտավոր պատկերը։ Ըստ ներկայացված տվյալների բավականին տեղումնառատ եղանակ է սպասվում առաիկա ապրիլ ամսին։
Գ․ Սուրենյանը եղանակի ցրտությունը բացատրում է սառն օդային հոսանքների ներթափանցմամբ և կայունությամբ։ Ըստ ամենայնի, ապրիլին եղանակը նորմայից փոքր-ինչ ցուրտ է լինելու, իսկ ցրտահարության վտանգը նախորդ տարիներից փոքր-ինչ շատ։
Գ․ Սուրենյանի ներկայացրած տվյալների համաձայն ապրիլ ամսին շատ անձրևային օրեր են սպասվում։ Ներկայումս ընթանում է ծիրանենիների ծաղկման գործընթաց։ Տեղ-տեղ ծիրանենին արդեն ծաղկել է, իսկ առաջիկա օրերին մասսայական կծաղկի ծիրանենին։
Հավանական ցրտահարության մասին օդերևութաբանը խոստանում է նախապես հայտարարություն տարածել։ Գ․ Սուրենյանը նաև հայտնում է, որ բուսականության, ցորենի, գարու առաջիկա աճի համար անցած ամիսների եղանակը բավականին բարենպաստ է եղել։
Գ․ Սուրենյանի կանխատեսումները ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։