Այսօր տաղանդավոր թարգմանիչ, հայտնի կինոգետ Զավեն Բոյաջյան ծննդյան օրն է․ նրան ուղղված շնորհավորանքները՝ հոդվածում

Զավեն Բոյաջյանը մեր ժամանակների ամենից տաղանդաշատ ու հայտնի թարգմանիչներից է, ով հայ ընթերցողի սեղանին բարձրակարգ թարգմանված դնում է համաշխարհային գրականության արժեքավոր նմուշները։

Զավեն Բոյաջյանն ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը։ Նրա կինովերլուծությունները և թարգմանական գործերը մեծ ներդրում են ժամանակակից մշակույթի զարգացման գործում։ Պատահական չէ գիտակների այսօրվա ջերմ շնորհավորական խոսքերը։

Նարե Աթոյանը գրում է․ «Օֆֆլայն տիրույթում հաճախ եմ ասել ու ասում, որ իմ կյանքում կարևոր կրթությունը, հնարավորինս ճիշտ քայլելու ուղղությունը բուհի դասախոսները չեն տվել, այլ այն Անհատականություններն, ում իրական կյանքում հանդիպելուց հետո անընդմեջ հետևել եմ, քանի որ նրանցից սովորելու շա՜տ բան կա. առայսօր հետևում եմ, լսում, սովորում։

Այդ Անհատականություն- Դասախոսներից մեկն իմ ու շատերիս սիրելի թարգմանիչ, կինոգետ, լեզվագետ, մտավորական, մտածող Զավեն Բոյաջյանն է, ում ծննդյան օրն է այսօր և, ի սրտե, ասում եմ՝ Շնորհավո՛ր, պարոն Բոյաջյան ջան, միշտ լինեք այդպես կենսուրախ, առողջ ու դրական մարդկանցով շրջապատված»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: