Նունե Եսայանն ամուսնու հետ գտնվում է Մալդիվներում։ Այսօր նա փոքրիկ հոլովակ էր հրապարակել իր սոցհարթակում, որտեղ ցուցադրում է, թե ինչպես է հանդիպել Նատաշա Կառալյովային։
Նրանք միասին խոսում էին իրենց տպավորություններից։ Արդեն օրվա վերջին Մալդիվներում գտնվող Ն․ Եսայանը նոր կադրեր է տեղադրել ամուսնու հետ։
Լուսանկարներին կից նա գրել է, որ այսօր իրենց համար հատուկ օր է, քանի որ իրենց տասնհիգամյա միասնության օրն է, օր, երբ իրենք հանդիպել են իրար և մինչ այսօր երջանիկ են միասին։
Երգչուհին իր շնորհակալությունն է հայտնել Աստծուն։ Նա հաճախ է հանրային կերպով խոսում իր ընտանեկան երջանկության և այն ջերմ միջավայրի մասին, որը տիրում է նրանց ընտանիքում։ Տասնհինգ տարի առաջ Նունեի և Ավոյի միասնությունը թեժ խոսակցություններ էր առաջ բերել։
Մինչ այժմ այդ խոսակցությունները հիշատակվում են, սակայն երգչուհին հաճախ փաստում է, որ չնայած թերահավատությանն իրենց հաջողվեց կազմել ամուր ընտանիք, որտեղ մեծանում են երկու բալիկներ։