«Հայաստանի վաստակավոր արտիստը հանդիպել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի հետ․» Նունե Եսայանը Նատաշա Կառալյովայի հետ տեսանյութ է հրապարակել

Նունե Եսայանը մի փոքրիկ, կարճատև նյութ է հրապարակել, որտեղ նա հանդես է գալիս ռուս հայտնի երգչուհի Նատաշա Կառալյովայի հետ։ Տեսանյութում երկու երգչուհիները միասին են․ նրանք Մալդիվներում են։

Տեսանյութում Նունե Եսայանը ներկայացնում է, որ ինքը հանդիպել է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նատաշա Կառալյովային։ Նատաշա Կառալոյվան էլ իր հերթին ներկայացնում է իր հիշողությունները Հայաստանի մասին։

Նա պատմում է, որ շատ տարիներ առաջ է եղել Հայաստանում, իսկ տպավորությունները մինչ հիմա ուղեկցում են նրան։ Նա ասում է, որ հայերից շատ հյուրասեր, էմոցիոնալ ու ջերմ մարդկանց տպավորություն է ստացել։

Նունե Եսայանը, լսելով Նատաշա Կառայլովայի տպավորությունները, նրան սիրով նորից է հրավիրում Հայաստան։ Նա այդ տեսանյութը տեղադրել է իր սոցհարթակում՝ գրելով․ «Հայաստանի վաստակավոր արտիստը հանդիպել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի հետ»։

Նունե Եսայանի հրապարակած կարճատև, բայց զվարճալի ու տրամադրություն բարձրացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: