Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Երվանդ Հաջիյանին հետմահու շնորհվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան և «Մարտական ծառայություն» մեդալ

Այսօր Դ․ Բաբայանի ձեռամբ և Արցախի նախագահի հրամանագրով Երվանդ Հաջիյանի զավակներին է հանձնվել իրենց անմահացած հայրիկի արիության շքանշանն ու ոսկե մեդալը։ Արցախյան վերջին պшտերազմի մեկնարկից հետո կամավորագրվողների մեջ առաջիններից է եղել Երվանդը։

Նա կարող էր չմեկնել, քանի որ նախ ուներ լուրջ հիվանդություն, ապա նաև զբաղեցնում էր բարձր պաշտոն ԱԳՆ-ում, սակայն Երվանդը կամավորագրվում է առանց տատանվելու։ Հիշեցնենք, որ Հաջիյան եղբայրներից մյուսը՝ Նորայրը, զոհվել էր Ապրիլյան քառօրյայի ժամանակ։

Երվանդի հոգում Նորայրի կորստի անամոք ցավն էր, ինչն էլ նրան ճակատ տարավ։ Ծնողներն ու ընտանիքի անդամները չգիտեին Երվանդի որոշման մասին։ Նրանք մինչ այժմ էլ չեն կարողանում համակերպվել իրենց թանկ կորուստների հետ։

Երվանդի երկու զավակներն այսօր վերցրին իրենց հայրիկին հետմահու շնորհված պարգևները՝ հոգու խորքում մեծ կարոտ ու անսփոփ ցшվ։ Երվանդին ճանաչողները անթաքույց հիացմունքով են խոսում նրա բազմակողմանի ու խոր գիտելիքների և մարդկային բարձր հատկանիշների մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: