Նիկոլ Փաշինյանը մեկնել է հերթական մարզային այցելության․ ահա թե ուր և ինչու

Ն․ Փաշինյանը ակտիվորեն մարզային ամենշաբաթյա այցելություններ է նախաձեռնում՝ հանդիպելով ոչ միայն մարզային կառույցների ներկայացուցիչների, աշխատակիցների հետ, այլ նաև մարզային բնակչության հետ՝ զրուցելով տարբեր թեմաներից։

Այսօր նա հերթական այցելությունն է նախաձեռնել վաղ առավոտյան։ Այցի մասին տեղեկատվական հրապարակում է արել Նարե Գևորգյանը՝ հայտնելով, որ վարչապետն Արագածոտնի մարզում է։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե որտեղ և ինչպես է ընթանում վարչապետի և մարզի բնակչության հանդիպումը։

Վարչապետի հետ հանդիպումը, ինչպես երևում է հրապարակված լուսանկարից, տեղի է ունենում բացօթյա։ Մարդիկ եկել են եռագույն դրոշներով։

Մաներ Գևորգյանը տեղեկացնում է, որ բացի մարզի բնակիչների հետ հանդիպումներից ու քննարկումներից, օրվա ընթացքում վարչապետը նաև այցելելու և հարգանքի տուրք է մատուցելու մեր անմահացած զինծառայողների հիշատակին։

Մ․ Գևորգյանը հավելում է նաև, որ այս այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում նաև անմահացած զինծառայողների ծնողների, հարազատների հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: