Մեր պղինձը կփոխարինի ադրբեջանական նավթին. Փաշինյանը բացատրել է, թե ինչպես

Այսօրվա մարզային այցելությունների շրջանակում հնչեցրած իր խոսքում Ն․ Փաշինյանը կարևորել է առկա խնդրի լուծման համար քայլեր ձեռնարկել, իսկ քայլերից առաջինը պետք է լինի կումունիկացիայի փոխհամատեղ գործարկումը։

Վարչապետը կարևորել է հայկական կողմի ունեցած ռեսուրսը։ Նա հիշեցրել է, որ զարգացող ժամանակակից աշխարհում միտում կա էլեկտրոնային շարժիչով մեքենա և այլ տրանսպորտային միջոց ստեղծելու, և դրանք հիմնական փոխադրամիջոց դարձնելու համար։

Այս համատեքստում որպես հումք ենթադրելի է, որ կավելանա պղնձի պահանջարկը, ինչի պաշար Հայաստանն ունի։ Դա կարող է իրավիճակ փոխել, վարչապետը հավանական է համարում, որ պղինձը ունի շանսեր փոխարինելու նավթին, ինչով էլ հարուստ է Ադրբեջանը։

Վարչապետը շեշտել է այն միտքը, որ համատեղ գործակցությունների արդյունքում հայկական տնտեսությունը, ինչպես և ադրբեջանականը, էականորեն առաջընթաց կապրեն։ Ն․ Փաշինյանի մարզային այցելության ժամանակ հնչեցրած ելույթի վերը նշյալ հատվածի տեսագրությունը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: