«Բա որ «մերժվածը» կանգնում ասում էր՝ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. ինքը գիտեր չէ՞․․․»

Ն․ Փաշինյանի մարզային այսօրվա այցելության ուղղությունը Արագածոտնի մարզի տարբեր համայնքներ։ Վարչապետն այնտեղ էր իր թիմի անդամների հետ միասին։ Առավոտից նրա թիմի տարբեր անդամներ ուշագրավ դրվագների պատկերմամբ լուսանկարներ են հանրայնացնում՝ խոսելով տպավորությունների մասին։

Վարչապետն իր ելույթների ժամանակ անդրադարձել է իրեն հասցեագրված տարբեր մաղադրանքների, բերել սեփական փաստարկները՝ հիմնավորելու համար իր իրավացիությունը։

Վարչապետը հիշեցրել է, որ իր վարչապետության հենց սկզբի օրերից նախկին իշխանական թևի ներկայացուցիչները վստահաբար պնդել են, որ նա եկել է հող հանձնելու։ Մեջբերելով Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին՝ վարչապետն այն կարծիքն է հայտնել, որ իրենք գիտեին, թե ինչ կետի է հասել բանակցական գործընթացը։

Հենց դա էլ նման մեղադրանքների և արտահայտությունների պատճառ է հանդիսացել։ Նա վստահեցրել է, որ ինքն ամենևին էլ փախչելու նպատակ չունի։ Եթե հարկ լինի, հեզաբար կկանգնի ժողովրդի դատաստանի առաջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: